Մխիթարյանի վերադարձի մասին նոր տեղեկություն կա

Պատկերներ mikhitarian roma հարցումով
Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի առաջնության 21-րդ տուրի «Լացիոյի» դեմ խաղին:
Չնայած «գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հույս էր հայտնել, որ հայ կիսապաշտպանը կարող է պատրաստ լինել մայրաքաղաքային դերբիին, սակայն II Tempo-ն գրում է, որ Մխիթարյանը ստիպված կլինի խաղին եհտևել տրիբունաներից:
Ֆոնսեկան հույս ունի, որ 31-ամյա խաղացողը կկարողանա օգնել թիմին փետրվարի 1-ին կայանալիք «Սասուոլոյի» հետ խաղում:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ազդրի վնասվածք էր ստացել Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրի «Տորինոյի» դեմ խաղի ժամանակ:

Comments