Մբապեն դեղին քարտ է ստացել ձեռքով գոլ խփելու համար (Տեսանյութ)

















Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղում ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն փորձել է ձեռքով գոլ խփել, ինչի համար զգուշացվել է դեղին քարտով։
21-ամյա ֆուտբոլիստը դարպասապահի հետ բախումից հետո ընկել է եւ փորձել է ձեռքով հրել գնդակը, սակայն մրցավարը նկատել է պահը։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն այդ խաղում 3։1 հաշվով հաղթել է «Ռեյմսին»։
Եզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի «Լիոնի» հետ:




Comments